Հայտնի են Հրազդանի ընտրությունների արդյունքները
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած նախնական արդյունքների համաձայն, Հրազդանում ապրիլի 17-ին կայացած քաղաքապետի ընտրություններում քաղաքապետ է ընտրվել ՀՀԿ-ական թեկնածու, գործող քաղաքապետ Արամ Դանիելյանը:
Վերջինը, հիշեցնենք, արդեն 14 տարի է` ղեկավարում է քաղաքը:
Ըստ պաշտոնական արդյունքների, Դանիելյանը ստացել է 12 510 ձայն, իսկ նրա հիմնական մրցակից Քաղաքացիական պայմանագիր կուսակցության ներկայացուցիչ Սասուն Միքայելյանը` 10 267 ձայն:
Երրորդ թեկնածուն` Հայկական վերածնունդ կուսակցության անդամ Արթուր Միսակյանը հավաքել է 1 237 ձայն: Անվավեր քվեաթերթիկների թիվը կազմել է 813:
Ընդհանուր առմամբ ընտրություններին մասնակցել է 24 861 ընտրող:
Հարակից հրապարակումներ`
- Realelections.am. Հրազդանում հաղթել է Հանրապետական Արամ Դանիելյանը
- Հրազդանի 25/17 ընտրատեղամասում արձանագրված միջադեպերը չեն ազդել ընտրությունների ընթացքի վրա. Հանձնաժողովի նախագահ
- Եթե ազատ կամարտահայտում է տեղի ունեցել, ապա Սասուն Միքայելյանի գործերը լավ են. Փաշինյան
- Հրազդանում 17.00-ի դրությամբ քվեարկել է 22365 ընտրող
- Հրազդանում ընտրական գործընթացը խանգարելու պատճառով վստահված անձը հեռացվել է տեղամասից
- Ընտրակաշառքին պտի վերջ տրվի. Սասուն Միքայելյան
- Մեքենաների «կուտակումներ»՝ Հրազդանի թիվ 25/13 ընտրատեղամասի դիմաց
- Հրազդանի 25/13 ընտրատեղամասում վստահված անձը խնդիր է նկատել
- Հրազդանում 14.00-ի դրությամբ քվեարկել է 17300 ընտրող
- Հրազդանի 25/05 տեղամասում քվեարկությունն ընթանում է բնականոն հունով
- Արամ Դանիելյանի վստահված անձը հաղորդում է տվել ոստիկանության Հրազդանի բաժնում
- Սասուն Միքայելյանի վստահված անձը ուղղորդում է ընտրողներին. Դիտորդ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան