Հուրի Գեբեշյանն օլիմպիական խաղերի ուղեգիր է ձեռք բերել
Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքում շարունակվում է մարմնամարզության «Թեսթ Իվենթը»:
Ինչպես տեղեկացնում է ՀԱՕԿ-ի լրատվության բաժինը, Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ Հուրի Գեբեշյանին այդ մրցումներում հաջողվել է հաստատել աշխարհի առաջնությունում ձեռք բերած նախնական ուղեգիրը:
Հիշեցնենք, որ մեր հավաքականն արդեն ունի օլիմպիական խաղերի 3 ուղեգիր: Հուրի Գեբեշյանից բացի օլիմպիադային մասնակցելու իրավունք են ստացել նաև Հարություն Մերդինյանն ու Արթուր Դավթյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում