Ռոբերտ Քոչարյանի տան ուղղությամբ նռնակ նետողը բերման է ենթարկվել. Ահարոնյան
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը Panorama.am-ի հետ զրուցում հաստատեց ՀՀ երկրորդ նախագահ Ռ.Քոչարյանի առանձնատան վրա նռնակ նետած քաղաքացուն բերման ենթարկելու մասին լուրը:
«Ոստիկանության և ԱԱԾ համատեղ օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում քիչ առաջ իր բնակարանում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1984 թվականին ծնված Հովհաննես Մ-ն: Նա խոստովանել է արարքը»,-ասաց Ահարոնյանը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ապրիլի 15-ի երեկոյան 18:00-ի սահմաններում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի` Իսակովի պողոտայի վրա գտնվող առանձնատան վրա ուսումնական նռնակ էր նետվել:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին