Ալեն Սիմոնյանը պատմել է, որ իրեն հրելով դուրս են հանել ՀՀԿ-ական թեկնածուի շտաբից
Զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցիչ, «Araratnews.am» կայքի գլխավոր խմբագիր Ալեն Սիմոնյանը հաղորդում է տվել այն մասին, որ ապրիլի 17-ին կայանալիք Հրազդանի քաղաքապետի ընտրությունների գործընթացը լուսաբանելու նպատակով 2016թ. ապրիլի 12-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, գնացել է Հրազդան քաղաքի քաղաքապետի թեկնածու Արամ Դանիելյանի նախընտրական շտաբ, որտեղ ներկայանալով որպես զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցիչ, ցանկացել է լուսաբանել ընտրություններին վերաբերող թեմաներ, սակայն իրեն թույլ չեն տվել իրականացնել մասնագիտական առաքելությունը և հրելով դուրս են հանել շտաբից՝ այդ կերպ խոչընդոտելով իր լիազորությունների իրականացմանը: Այդ մասին տեղեկացնում են Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից:
Ըստ աղբյուրի, դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործն ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ:
Նախաքննությունը շարունակվում է:
Նկատենք, որ Սիմոնյանը երկրորդ անգամ է հայտնվել նույն վիճակում. առաջին անգամ նա իրավապահներին հաղորդել էր, որ ապրիլի 12-ին Հրազդանի քաղաքապետի թեկնածու Արամ Դանիելյանի նախընտրական շտաբում, շտաբի պետի կողմից խոչընդոտվել է իր մասնագիտական գործունեությունը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան