Փորձագետ. Պալմիրայի վիճակը լավ է, քան սպասվում էր
Սիրիական հնագույն Պալմիրա քաղաքն ավելի լավ վիճակում է գտնվում, քան սպասում էին հնագետները: Այս մասին ՏԱՍՍ-ին ասել է Դմիտրի Լիխաչովի անվան մշակութային և բնական ժառանգության ռուսաստանյան գիտահետազոտական ինստիտուտի աշխատակից Տիմուր Կարմովը: Նա մասնակցել է հուշարձանի նախնական ուսումնասիրությանը:
«Նախնական գնահատականով, ամեն ինչ այդքան վատ չէ: «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայիններն ավիրելու համար ընտրել են միայն այն, ինչը իրենց դուր չի եկել»,- ասել է գիտնականը:
Միաժամանակ նա նշել է, որ ոչնչացվել են և վերականգնման ենթակա չեն Բելի և Բաալշամինի տաճարներ, մի քանի գերեզման և Հաղթական կամարը: «Եթե կամարը ռեստավրացիա արվի, ապա պետք է այն հավաքվի շատ փոքր կտորներից»,- հայտարարել է Տ.Կարմովը:
Հնագետի խոսքով, Պալմիրայում նոր պեղումների կամ վերականգնման աշատանքներ սկսելու մասին դեռ վաղ է խոսել:
Անցած շաբաթ հայտնի էր դարձել, որ ռուս մասնագտների խումբը նախնական ուսումնասիրություններ է անցացրել Պալմիրայում, որը 2015- թվականից գտնվում էր ԻՊ ահաբեկիչների հսկողության տակ, և հաշվետվություն է ներկայացնելու ՅՈՒՆԵՍԿՕ-ի քարտուղարություն: Ռուս մասնագտները կարճաժամկետ հետազոտություն են իրականացրել հնագույն քաղաքում:
«Նույնիսկ անհասկանալի է, թե ինչպես կազմակերպել մոնիտորինգը»,- ասել է Տ.Կարմովը:
2015թ-ի մայիսից Պալմիրան գտնվում էր «Իսլամական Պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների հսկողության տակ: Այս տարվա մարտի 24-ին սիրիական բանակը, ճեղքելով ԻՊ պաշտպանությունը, մտել է քաղաք: Պալմիրան ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցուցակում:
Հարակից հրապարակումներ`
- Պալմիրան՝ դաժան պատերազմից հետո
- ՅՈՒՆԵՍԿՕ-ն հիմնադրամ է ստեղծել Պալմիրայի վերականգնման համար
- Պալմիրայի ամենահայտնի հուշարձանները ոչնչացված են. Սիրիայի թանգարանների դիրեկտորատի ղեկավար
- Շվիդկոյ. Պալմիրայի վերականգնումը կարող է 5-7 տարի տևել
- Սիրիական բանակը սկսել է ականազերծել Պալմիրա քաղաքը
- Ասադն ակնկալում է միջազգային հանրության ակտիվ մասնակցությունը Պալմիրայի վերականգնման գործում
- Պիոտրովսկի. Պալմիրայի մեծ մասը կարելի է և պետք է վերականգնել
- Այն, ինչ մնացել է Պալմիրայից
- Էրմիտաժը պատրաստ է վերականգնել Պալմիրան