«Ազատություն Լևոն Հայրապետյանին» երթի մասնակիցները նամակ հանձնեցին ՌԴ դեսպանատուն
«Ազատություն Լևոն Հայրապետյանին» պահանջով երթի մասնակիցները նամակ հանձնեցին ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպանատուն, որով պահանջում են փոխել հայ գործարար Լևոն Հայրապետյանի խափանման միջոցը և ազատ արձակել նրան:
Երթի մասնակիցներին ոստիկանները թույլ չտվեցին դիմացի մայթից մոտենալ դեսպանատանը, ինչն էլ դժգոհություն առաջացրեց:
Նամակը հանձնելուց հետո կազմակերպիչներից Սմբատ Ռոստոմյանը նշեց, որ նման բողոքի ակցիաները շարունակական են լինելու և ամեն ինչ անելու են, որպեսզի հասնեն Լևոն Հայրապետյանի խափանման միջոցը փոխելուն:
Նշենք, որ երթի մասնակցիները «Ազատություն Լևոն Հայրապետյանին» պահանջով նամակ են հանձնել նաև ՀՀ արտգործնախարարություն:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Մոսկվայի դատարանը հայազգի բարերար Լևոն Հայրապետյանին դատապարտեց 4 տարվա ազատազրկման։ Գործարարը մոտ մեկ տարի անցկացրել է քննչական մեկուսարանում, ապա տնային կալանքի պայմաններում։ Նրա փաստաբանները պահանջել են փոխել խափանման միջոցը՝ ներկայացնելով պաշտպանյալի ծանր առողջական վիճակի մասին վկայող փաստաթղթեր։ Հայրապետյանը չի ընդունում մեղադրանքը։ Հայրապետյանը երկրորդ կարգի հաշմանդամ է, չորս ինֆարկտ և երկու ինսուլտ է տարել, տառապում է քաղցկեղով, ուրոլոգիական խնդիրներ ունի, դժվար է տեղաշարժվում:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում