Հայաստանը կարող է յուրօրինակ կամուրջ հանդիսանալ ԵՄ-ԵԱՏՄ փոխհարաբերություններում. Վաչե Գաբրիելյան
Հայաստանը կարելի է դիտարկել որպես մոդել՝ Եվրամիության և տարածաշրջանային տնտեսական միություններին անդամակցող այլ երկրների միջև երկխոսության տեսանկյունից: Նշել է ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը՝ Բեռլինյան արևելյան 4-րդ ամենամյա ֆորումի ժամանակ:
Այս մասին հայտնում են կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Իր ելույթում Վաչե Գաբրիելյանը մասնավորապես անդրադարձել է Հայաստան-Եվրասիական տնտեսական միություն և Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին՝ մատնանշելով, որ Հայաստանը, ունենալով ԵՄ հետ փոխգործակցության հարուստ փորձ, կարող է յուրօրինակ կամուրջ հանդիսանալ ԵՄ-ԵԱՏՄ փոխհարաբերություններում: