Արոնյանը ընտրեց 4-րդ համարը
Տեղի է ունեցել «Norway Chess-2016»-ի վիճակահանություն-մրցաշարը, որի արդյունքներով որոշվել են մասնակիցների մեկնարկային համարները: Մրցաշարում կարևոր է զբաղեցնել 1-5-րդ հորիզոնականները, որովհետև հենց դրանք իրավունք կտան հիմնական մրցաշարում մեկ գույն ավել սպիտակ խաղաքարերով հանդես գալ:
Կայծակնային մրցաշարում առաջին հորիզոնականը զբաղեցրել է Մագնուս Կարլսենը և ընտրել հինգերորդ համարը: Իսկ Լևոն Արոնյանը, ով զբաղեցրել էր 5-րդ հորիզոնականը, ընտրել է 4-րդ համարը:
Այսօր տեղի ունեցող մրցաշարի առաջին տուրում կհանդիպեն հետևյալ զույգերը` Արոնյան-Թոփալով, Գիրի-Էլյանով, Կրամնիկ-Գրանդելիուս, Վաշիեր Լագրավ-Լի Չաո, Կարլսեն-Հարիկրիշնա:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան