Փիթեր Բալաքյանը Պուլիտցերյան մրցանակի է արժանացել
Հայազգի գրող, բանաստեղծ Փիթեր Բալաքյանը արժանացել է ամերիկյան հեղինակավոր` Պուլիտցերյան մրցանակի` Պոեզիայի բնագավառում «Օզոնային ամսագիր» («Ozone Journal»): Այդ մասին Panorama.am-ը տեղեկանում է Պուլիտցերյան մրցանակի պաշտոնական կայքից:
«Բանաստեղծություններ, որոնք վկայում են մեծ կորուստների ու ողբերգության մասին, որոնք ընկած են վտանգավոր ու անորոշ դարի հիմքում», -նշված է մրցանակի պաշտոնական կայքում:
Հայտնի են Բալաքյանի «Այրվող Տիգրիս. Հայոց ցեղասպանություն և Ամերիկայի արձագանքը» (The Burning Tigris։ The Armenian Genocide and America’s Response, 2003) ծավալուն փաստավավերագրական աշխատությունը, որը «Նյու Յորք Թայմս» թերթի կողմից ճանաչվել էր «Տարվա նշանակալից գիրք», «Ճակատագրի սև շունը» (Black Dog of Fate, A Memoir) հուշագրությունը, «Լույսի տխուր օրերը» բանաստեղծությունների ժողովածուն։
«Օզոնային ամսագիր»-ը նա գրել է 2015-ին: