Ճապոնիայում երկրաշարժի հետևանքով տարհանվել է 117 հազար մարդ
Ճապոնիայի հարավում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տարհանվել է 117 հազար մարդ: Նշվում է, որ աղետի հետևանքով զոհերի թիվը հասել է 45-ի: Ընդհանուր առմամբ տուժել է 1117 մարդ: Նման տվյալներ հաղորդում է «Գազետա.ռու» կայքը:
Հիշեցնենք, որ ապրիլի 16-ին, ժամը 08.32-ին ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից ստացված տեղեկատվության համաձայն սկսել է գործել Ասո հրաբուխը:
Ապրիլի 15-ին, տեղական ժամանակով ժամը 20.25-ին (Գրինվիչի ժամանակով` 16.25-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 7.0 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Ճապոնիայում: Երկրաշարժի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 32.850 և արևելյան երկայնության 130.570:
Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա: Ստորգետնյա ցնցումների ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 9-10 բալ:
Ըստ վերջին ստացված տեղեկատվության՝ երկրաշարժի հետևանքով կա 41 զոհ և մոտ 2000 վիրավոր, կան նաև ավերածություններ: