Նվազել է ինչպես ներկրվող մեքենաների քանակը, այնպես էլ գինը. ՀԺ
«Անցած տարվա ընթացքում միայն ներկրվող ավտոմեքենաներից գանձվող ավելացված արժեքի հարկից ՀՀ պետական բյուջեն կորցրել է ավելի քան 25 միլիոն դոլար: Խնդիրն այն է, որ նվազել է ինչպես ներկրվող մեքենաների քանակը, այնպես էլ գինը: 2015թ. Հայաստան է ներկրվել 27300 հատ ավտոմեքենա այն դեպքում, երբ 2014թ. այդ թիվը 44300 էր: Ներկրված մեքենաների ընդհանուր մաքսային արժեքը կազմել է 133 մլն դոլար, իսկ 2014թ.՝ 273 մլն դոլար: Այսինքն մաքսային արժեքը կրկնակի պակաս է եղել, հետևաբար, կրկնակի նվազել է նաև այդ մեքենաներից գանձվող ԱԱՀ-ն: Այս մասին գրել է «Հայկական ժամանակ»-ը:
«Դրա հետ մեկտեղ Ռուսաստանից ներկրվող ավտոմեքենաների քանակը աճել է ավելի քան 3.5 անգամ, հասնելով 6 հազարի: Անցած ողջ տարվա ընթացքում ՀՀ կառավարությունը, խախտելով ԵՏՄ պայմանագրի համապատասխան դրույթները, ՀՀ քաղաքացիներից ԱԱՀ է գանձել անձնական օգտագործման նպատակով ՌԴ-ից ավտոմեքենա ներկրելու համար: Հիմա այդ հարկն էլ չի գանձվում, և դա լուրջ մարտահրավեր է պետբյուջեի համար: Այս տարվա առաջին ամիսներին ավտոմեքենաների ներկրման ծավալների անկման դինամիկան պահպանվել է՝ անցած տարվա համեմատ նվազումը մոտ 40 տոկոս է: Իսկ սա նշանակում է որ ավտոմեքենաների ներկրումից ստացվող հարկերը էլ ավելի են նվազելու»,-հավելել է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան