Ֆրանսուա Ռոշբլուան․ Ղարաբաղը պետք է լինի բանակցային կողմ
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում այսօր ազատ դեբատի ժամանակ ելույթով հանդես եկավ Ֆրանսիացի պատգամավոր Ֆրանսուա Ռոշբլուանը։
Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ելույթում Ռոշբլուանն ասաց, որ Ադբեջանի զորքերը հարձակում են ձեռնարկել Լեռնային Ղարաբաղի նկատմամբ, սպանել են կանանց երեխաներին, ծերերին, իրականացրել են վայրագություններ, սպանվածների մարմիների խեղումներ։
Ֆրանսուա Ռոշբլուանը նշեց, որ հակամարտության լուծմամբ զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ որպես միջազգայնոորեն ճանաչված ձևաչափ։
«Անհրաժեշտ է վերսկսել բանակցությունները, որպեսզի հնարավոր լինի հասնել երկարատև խաղաղության։ Սակայն, սա կարող տեղի ունենալ միայն այն ժամանակ, երբ բանակցություններում ներառվեն հակամարտության բոլոր կողմերը, այդ թվում նաև Լեռնային Ղարաբաղի իշխանությունները։ Ոչ ոք, ով ցանկանում է խաղաղություն, չի կարող մերժել այդ երկրի լեգետիմությունը։ Ժամանակն է, որ յուրաքնանչյուրն այդ տարածաշրջանում կարողնա ապրել խաղաղության մեջ»,-ասաց Ֆրանսուա Ռոշբլուանը։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին