Երթի մասնակիցները պահանջում են՝ «Ազատություն Լևոն Հայրապետյանին»
Քիչ առաջ Երևանի Հանրապետության հրապարակից մեկնարկեց երթ՝ դեպի ՀՀ ԱԳ նախարարություն: Երթի մասնակիցները պահանջում են փոխել հայ գործարար Լևոն Հայրապետյանի խափանման միջոցը:
«Ազատություն», «Ազատեք մեր բարերարին» կոչերով երթի մասնակիցներն այս պահին նախարարության դիմաց են: Նրանք պահանջում են վերջ տալ անգործությանն ու օգտագործել բոլոր հնարավոր խողովակները՝ Հայրապետյանի ազատության մեջ հայտնվելու համար:
Ակցիայի կազմակերպիչներից մեկը՝ իրավաբան Հայկազ Մակարյանը լրագրողների հետ զրույցում կասկած հայտնեց, որ նրա ազատազրկումը կապ ունի հայաստանյան իշխանավորներից մի քանիսի հետ:
«Դուք հիշում եք, Վետերանների միության հավաքի ժամանակ նա հայտարարեց, որ Հայաստանում իրավիճակն անտանելի է: Դրանից հետո Դոմադեդեվո օդանավակայանում նրան ձերբակալեցին, եթե դուք ասեք դա զուգադիպություն է, ես էլ կասեմ, կներեք, ես էլ Չերչիլն եմ: Ամոթ այն պետական կառույցներին ու իշխանավորներին, որոնք այսօր լռում են»,-ասաց նա, այս պահին հրաժարվելով անուններ նշել:
Ակցիայի մասնակիցները պատրաստվում են նամակ հանձնել ԱԳՆ-ին, ապա շարժվել դեպի ՌԴ դեսպանատուն: Այստեղ ևս նախատեսում են նամակ հանձնել:
Հայրապետյանին սատարող քաղաքացիների շարքում են նաև Անահիտ Բախշյանը, «Հայազն» կուսակցության անդամ Արմեն Մկրտչյանը, Հայրապետյանի դուստրը՝ 14-ամյա Զարուհին: Նա այժմ ապրում է Հայաստանում:
Panorama.am-ի հետ զրույցում Զարուհին ասաց, որ հայրը վատառողջ է, վերջին անգամ նրան տեսել է Ամանորին: Հիմա տեսակցել չեն թույլատրում:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Մոսկվայի դատարանը հայազգի բարերար Լևոն Հայրապետյանին դատապարտեց 4 տարվա ազատազրկման։
Գործարարը մոտ մեկ տարի անցկացրել է քննչական մեկուսարանում, ապա տնային կալանքի պայմաններում։ Նրա փաստաբանները պահանջել են փոխել խափանման միջոցը՝ ներկայացնելով պաշտպանյալի ծանր առողջական վիճակի մասին վկայող փաստաթղթեր։ Հայրապետյանը չի ընդունում մեղադրանքը։ Հայրապետյանը երկրորդ կարգի հաշմանդամ է, չորս ինֆարկտ և երկու ինսուլտ է տարել, տառապում է քաղցկեղով, ուրոլոգիական խնդիրներ ունի, դժվար է տեղաշարժվում:
Հարակից հրապարակումներ`
- Լևոն Հայրապետյանի կյանքին ռուսական բանտում վտանգ է սպառնում. հայտարարություն
- Գործարար Լևոն Հայրապետյանը դատապարտվել է 4 տարվա ազատազրկման
- Դատախազը 7 տարվա ազատազրկում է պահանջել Հայրապետյանի համար
- Լևոն Հայրապետյանն անընդունելի է համարում իր անվան հետ կապված սպեկուլիացիաները. «Արցախն այսօր»
- Լևոն Հայրապետյան. Ես մեղավոր չեմ
- Լևոն Հայրապետյանը ազատվել է տնային կալանքից
- Դատարանը որոշել է, որ Լևոն Հայրապետյանի տնային կալանքն օրինական է
- Մոսկվայի դատարանը կքննարկի Լևոն Հայրապետյանի բողոքը
- Լևոն Հայրապետյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է
Լրահոս
Տեսանյութեր
Էրդողանի հռետորաբանության մեջ կարող ենք տեսնել պանթյnւրքիզմի ամենացայտում երկու դրսևորում.Մելքոնյան