Հայաստան կայցելի ՌԴ արտաքին գործերի նախարարը
Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով ապրիլի 21-22-ը ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը պաշտոնական այց կկատարի Հայաստան:
Սերգեյ Լավրովին կընդունի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը: Տեղեկացնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից:
Ապրիլի 22-ին կկայանան Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների բանակցությունները և համատեղ մամլո ասուլիսը:
Պաշտոնական այցելության շրջանակներում Սերգեյ Լավրովը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք կմատուցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան