Հրետակոծությունից վիրավորված 11-ամյա Գևորգ Գրիգորյանը հենակների օգնությամբ քայլել է
Ապրիլի 2-ին թշնամու կողմից Մարտունու շրջանի Ներքի Ճարտար բանակավայրի հրթիռահրետակոծության հետևանքով վիրավորված 11-ամյա Գևորգ Գրիգորյանը, որ երկար ժամանակ ինտենսիվ բուժում էր ստանում Ստեփանակերտի «Արևիկ» մանկական հիվանդանոցում, հենակների օգնությամբ արդեն սկսել է քայլել: Այդ մասին տեղեկացնում է «Արցախպրես»-ը:
«Արևիկ» մանկական բուժմիավորման գլխավոր տնօրեն Մեսրոպ Մարգարյանը նշել է, որ բեկորային վիրավորում ստացած 11-ամյա Գևորգ Գրիգորյանը և 12-ամյա Վարդան Անդրեասյանը շարունակում են համապատասխան բուժում ստանալ:
«Հենակների օգնությամբ երեխաներն արդեն քայլում են: Եթե հենակներով սկսեն ազատ քայլեն մի քանի օրից դուրս կգրենք»,- ասել է Մ. Մարգարյանը:
Գևորգն ու Վարդանը նշել են, որ այժմ իրենց ավելի լավ են զգում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան