Լոնդոնում ստեղծել են Պալմիրայում ոչնչացված Հաղթական կամարի կրկնօրինակը
Լոնդոնում ստեղծել են սիրիական հնագույն Պամիրա քաղաքի՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից ոչնչացված Հաղթական կամարի կրկնօրինակը: Այս մասին գրում է Նյուզու.քոմ կայքը՝ հղում անելով Բի-Բի-Սի-ին:
Կամարի կրկնօրինակը ստեղծել են եգիպտական մարմարից 3D տեխնոլոգիայի կիրառմամբ՝ հիմք ունենալով հուշարձանի լուսանկարները: Այն տեղադրվել է Տրաֆալգարյան հրապարակում: Կամարը Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում կմնա երեք օր, որից հետո կտեղափոխեն այլ քաղաքներ, այդ թվում նաև Նյու Յորք և Դուբայ: Պալմիրա կամարը կտանեն հաջորդ տարի:
2015-ի հոկտեմբերին հայտնի էր դարձել, որ ահաբեկիչները պայթեցրել են Հաղթական կամարը: Այն թվագրվում է մ.թ.2-րդ դարով:
2015թ-ի մայիսից Պալմիրան գտնվում էր «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների հսկողության տակ: Այս տարվա մարտի 24-ին սիրիական բանակը, ճեղքելով ԻՊ պաշտպանությունը, մտել է քաղաք: Պալմիրան ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցուցակում:
Հարակից հրապարակումներ`
- Փորձագետ. Պալմիրայի վիճակը լավ է, քան սպասվում էր
- Պալմիրան՝ դաժան պատերազմից հետո
- ՅՈՒՆԵՍԿՕ-ն հիմնադրամ է ստեղծել Պալմիրայի վերականգնման համար
- Պալմիրայի ամենահայտնի հուշարձանները ոչնչացված են. Սիրիայի թանգարանների դիրեկտորատի ղեկավար
- Շվիդկոյ. Պալմիրայի վերականգնումը կարող է 5-7 տարի տևել
- Պիոտրովսկի. Պալմիրայի մեծ մասը կարելի է և պետք է վերականգնել
- Այն, ինչ մնացել է Պալմիրայից
- Էրմիտաժը պատրաստ է վերականգնել Պալմիրան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան