Պորոշենկոն Պուտինին կոչ է արել ազատ արձակել Սավչենկոյին
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Ուկրաինայի նախագահի պաշտոնական էջի հաղորդմամբ, Պորոշենկոն ընդգծել է, որ Ուկրաինան Ռուսաստանին կոչ է անում անահապաղ ազատ արձակել Նադեժդա Սավչենկոյին: Զրույցի ընթացքում քննարկվել է նաև ռուս զինծառայողների հարցը:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել թույլատրել Սավչենկոյի հետ Ռոստովում Ուկրաինայի հյուպատոսի հանդիպումը: Սավչենկոյի առողջական վիճակի վատթարացմամբ պայմանավորված, Ուկրաինայի նախագահը կոչ է արել նրա մոտ թողնել ուկրաինացի կամ գերմանացի բժիշկների:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին