Լավրովի այցի ժամանակ հատուկ ուշադրություն է դարձվելու ԼՂ հիմնախնդրին. ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովը ապրիլի 21-22-ին Հայաստան կատարելիք այցի ընթացքում բանակցելու է նախագահ Սերժ Սարգսյանի, ինչպես նաև` արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Այս մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալության փոխանցմամբ` ասված է ՌԴ արտգործնախարարության տարածած հաղորդագրությունում:
«Ապրիլի 21-22-ին Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը պաշտոնական այցով այցելելու է Հայաստանի Հանրապետություն: Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավարի այցի ծրագրով նախատեսված է հանդիպում Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հետ, բանակցություններ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված «Ծիծեռնակաբերդ» հուշահամալիրում ծաղկեպսակի տեղադրում:
Հայաստանի իր գործընկերոջ հետ բանակցությունների ընթացքում քննարկվելու է երկկողմ, տարածաշրջանային և միջազգային հարցերի լայն շրջանակ: Հաշվի առնելով հակամարտության գոտում վերջին սրացումները` հատուկ ուշադրություն է դարձվելու ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրին», - ասված է հաղորդագրության մեջ:
Հարակից հրապարակումներ`
- Հայաստան կայցելի ՌԴ արտաքին գործերի նախարարը
- Մոնղոլները գնահատում են Լավրովի «ջինսը»
- Հայկական կողմը մեկնաբանել է Լավրովի` «սեղանին գտնվող» համաձայնությունների մասին հայտարարությունը
- ՌԴ ԱԳ նախարար Լավրովն ասել է, որ ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղի նկատմամբ պետք է «անհապաղ» դադարեցվեն
Լրահոս
Տեսանյութեր
Էրդողանի հռետորաբանության մեջ կարող ենք տեսնել պանթյnւրքիզմի ամենացայտում երկու դրսևորում.Մելքոնյան