Քոչարյան. Հայ զինծառայողի մարմինը վերադարձնելու մասին նախնական պայմանավորվածություն կա
Ադրբեջանական լրատվամիջոցները տարածել են տեղեկություն, ըստ որի ապրիլի 20-ին ժամը 15:00-ին հայկական կողմին կհանձնվի զինծառայողի մարմինը, ով զոհվել էր շփման գծում տեղի ունեցած ռազմական գործողությունների հետևանքով: Նշվում է, որ հայ զինծառայողի մարմինը հայտնաբերվել էր Ադրբեջանի ԶՈՒ-ի վերահսկողության տակ գտնվող տարածքում:
Կարմիր Խաչի Միջազգային կազմակերպության հայաստանյան գրասենյակի հանրային կապերի պատասխանատու Զառա Ամատունին Panorama.am-ի հետ զրույցում նշեց, որ այս պահին որևէ մեկնաբանություն տալ չի կարող:
ԼՂՀ Գերիների, պատանդների ու անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովի նախագահ Վիկտոր Քոչարյանը նշեց, որ այս պահի դրությամբ ԿԽՄԿ-ից պաշտոնական նամակ չի ստացել:
«Կա բանավոր պայմանավորվածություն: Պաշտոնապես որևէ բան չեմ կարող հայտարարել այս պահին, մինչև չլինի այդ նամակը»,-ասաց Քոչարյանը:
Նա նշեց, որ այս պահին հստակ չեն կարող ասել, որ ադրբեջանական կողմի մոտ անհետ կորած համարվող Արգիշտի Գաբոյանի մարմինն է:
«Ինքնությունը դեռ չենք պարզել: Անհետ կորած մեկ զինծառայող է համարվում, բայց քանի դեռ փորձաքննություն չի իրականացվել, չենք կարող ասել՝ ով է»,-ասաց նա:
Քոչարյանի խոսքով, ադրբեջանական կողմն այսօր զոհված մի զինծառայողի մարմին է վերցրել:
«Որոնողական աշխատանքների արդյունքում մի դիակ են տարել»,-ասաց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան