Հովիկ Աբրահամյանը Մոսկվա գնալը շատ ճիշտ է համարում
Գիտությունների ազգային ակադեմիայի տարեկան ընդհանուր ժողովին մասնակցող վարչապետ Հովիկ Աբրահամյանից լրագրողներից մեկը հետաքրքրվեց՝ «Ստորացուցիչ չե՞ք համարում Մոսկվա Ձեր այցը»:
Ի պատասխան կառավարության ղեկավարն ասաց. «Կարծում եմ, որ երկրի վարչապետը չպետք է զգացմունքային որոշումներ կայացնի և ուղղորդվի զգացմունքներով: Պետք է մտածենք մեր պետության շահերից ելնելով»:
Հովիկ Աբրահամյանը հայտնեց, որ ապրիլի 7-ին Հայաստան այցելած ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևն իրեն խնդրել է, որպեսզի մասնակցի Մոսկվայում ԵՏՄ միջկառավարական խորհուրդի նիստին:
«Մենք քննարկել ենք հարցը: Իհարկե, կարող էի չմասնակցել, նաև հաճոյանալ մեր ժողովրդի այն մասին, ովքեր ասում էին՝ պետք չէ գնալ, դա պատվի չի բերի, և այլն: Գնալը շատ ճիշտ էր, և մենք պետք է մտածենք, մեր ռազմավարական դաշնակցի հետ համագործակցության մասին»,-ասաց Աբրահամյանը:
Վարչապետը լրագրողներին հիշեցրեց, որ Մոսկվայում կայացած նիստի հենց առաջին իսկ պահից որոշում է կայացվել, որ մայիսի 20-ին ԵՏՄ վարչապետների խորհուրդի նիստը տեղի կունենա Երևանում:
«Այդ որոշումը միաձայն ընդունվեց: Գնալը շատ արդյունավետ էր, և մեր դաշնակցի՝ ՌԴ-ի հետ մեր հարաբերությունները պետք է ամրապնդենք»,-ասաց նա:
Հարակից հրապարակումներ`
- Ինչ են քննարկելու ԵԱՏՄ անդամ երկրների վարչապետերը
- ԵՏՄ վարչապետների հաջորդ հանդիպումը կկայանա Երևանում` մայիսի 20-ին
- Հովիկ Աբրահամյանը կմեկնի Մոսկվա
- ՀՀ վարչապետը չպիտի մասնակցի ԵՏՄ վարչապետների նիստին. Ազատ Արշակյան
- Մենք էլ կարող ենք սաբոտաժի ենթարկել ԵՏՄ-ն. Նիկոլ Փաշինյան
- ԵԱՏՄ մասնակից երկրներից մեր որոշ գործընկերներ, Երևան գալուց հրաժարվելով, գցեցին մեր կազմակերպության հեղինակությունը. Սերժ Սարգսյան
- Մենք շատ լավ գիտենք, որ Ղազախստանը ոչ միայն ԵՏՄ, այլ նաև թյուրքալեզու պետությունների անդամ է. Շավարշ Քոչարյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան