Իսպանացի թոշակառուն «Դոն Կիխոտ»-ը ներկայացրել է 17 հազար թվիթով
Բարսելոնացի ծրագրավորող Դիեգո Բուենդիան գրել է 17 հազար թվիթ՝ ամբողջությամբ ներկայացնելով իսպանացի գրող Միգել Սերվանտեսի «Հնարամիտ ասպետ Դոն Կիխոտ Լամանչեցին» վեպի բովանդակությունը: Այս մասին գրում է Գազետա.ռու կայքը՝ հղում անելով El Colombiano-ին:
Նա սկսել է իր փորձարկումը 2014 թ. սեպտեմբերից 1-ից: Նա մշակել է ալգորիթմ, որը երեք ժամը մեկ հրապարակել է վեպից մի հատված: Ներկա պահին Թվիթերում Բուենդիային հետևում է ավելի քան 8000 մարդ, նրանց թվում է նաև Իսպանիայի վարչապետը:
Նման մտահղացում իսպանացի թոշակառուի մոտ առաջացել է մոտ 10 տարի առաջ: Նրա հաշվարկներով, վերջին թվիթը կգրվի Սերվանտեսի մահվան օրը:
Սերվանտեսը մահացել է 400 տարի առաջ՝ 1616 թվականի ապրիլի 23-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին