Զինված խմբի գործով ձերբակալվածների ցուցմունքներում հակասություններ կան. «Իրավունք»
ՀՀ Ազգային անվտանգության ծառայության վարույթում քննվող հայտնի զինված խմբի գործով մեղադրյալներ, ՀՀ ՊՆ նախկին նախարար Վահան Շիրխանյանի և Հայ Կաթողիկե եկեղեցիների ծայրագույն վարդապետ Հայր Անտոն Թութունջյանի միջև օրերս առերեսում է տեղի ունեցել: Այս մասին «Իրավունք»-ի հետ զրույցում ասել է Շիրխանյանի պաշտպան Ստեփան Ոսկանյանը՝ նկատելով, որ առերես հարցաքննությունը կատարվել է ցուցմունքներում առկա հակասությունների շուրջ.
«Հիմնականում կապված էր հանդիպումների վայրի, քանակի և անձանց շրջանակի հետ՝ թե ովքեր են ներկա եղել այդ հանդիպումներին, և ինչ հարցեր են քննարկել: Ամեն դեպքում՝ Վահան Շիրխանյանը պնդել է իր ցուցմունքները, որ ինքը առնչություն չունի իրեն առաջադրված մեղադրանքի հետ»,-ասել է պաշտպանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան