Արցախին փոխանցվելիք հասույթով ցուցահանդեսից դեռ 10 աշխատանք է գնվել
Հայաստանի Նկարիչների միությունում գործող ցուցահանդես- վաճառքը, որից ստացված ողջ հասույթը փոխանցվելու է Արցախին, դեռ շարունակվում է: Ապրիլի 12-ից սկսած մինչ օրս վաճառվել է 10 աշխատանք, գումարը կազմում է 10 հազար դոլարից ոչ պակաս: Panorama.am-ին ասաց Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը:
Հիշեցնենք, որ ցուցահանդես-վաճառքում ներկայացված են միության պահոցներում գտնվող 1960-80 թվականների ստեղծագործողների 80 լավագույն աշխատանք: Կազմակերպիչները գործերն իրենց արժեքից բավականին ցածր են առաջարկում, որպեսզի հնարավորինս շատ վաճառվի, Արցախին օգնությունը շատ լինի:
«Շատ են գալիս, դիտում: Եղել են մարդիկ, ովքեր դժգոհություն են հայտնել, որ աշխատանքն իրականից 3-4 անգամ ավելի էժան են: Նրանք նշում են, որ տվյալ նկարչի աշխատանքը, ով այսօր արդեն չկա, ցածր է գնահատված, մինչդեռ նրա ստեղծածի արժեքը շատ ավելի բարձր է: Մենք էլ ասում ենք՝ եթե այդքան ցածր է գինը, ինչո՞ւ չեք գնում: Տեսնենք, դեռ ժամանակ ունենք»,- ասաց Կ.Աղամյանը:
Ցուցահանդես-վաճառքը կգործի մինչև ապրիլի 23- ը:
Հարակից հրապարակումներ`
- Արցախին փոխանցվելիք հասույթով ցուցահանդեսի գնորդները պասիվ են
- Ցուցահանդես-վաճառքից գոյացած ողջ հասույթը տրամադրվելու է Արցախին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին