Կարճ ժամկետում կատարելու ենք բոլոր ծրագրերը, որոնք վերաբերում են բանակի սպառազինությանը. Վարչապետ
«Հայաստանի կառավարությունն որևէ առաջարկ, հայտարարություն չի արել, որ գումարներ հավաքագրվեն սպառազինության համար: Մենք ունենք այդ գումարները, գործընթացն առաջ է գնում, շուտով այն ամենը, ինչ պլանավորել ենք ձեռք բերել, ձեռք կբերենք: Որևէ խնդիր չեմ տեսնում»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ պատասխանելով հարցին, թե սահմանին վերջին շրջանում տիրող իրավիճակով պայմանավորված արդյո՞ք չեք պատրաստվում պետական բյուջեով որոշակի ծախսեր կրճատել՝ հաշի առնելով այն, որ մարդիկ գումար են հավաքում՝ բանակի սպառազինության համար:
«Եթե մարդիկ ինքնակամ ցանկանում են աջակցելու մեր զոհվածի ընտանիքներին, մեր բանակին, դա ընդունելի է, բայց մենք որևէ մեկին չենք պարտադրում, չենք խնդրում, որ իրենք աջակցեն: Մենք ունենք այդ ֆինանսական հնարավորությունը, և մենք կատարելու ենք բոլոր այն պայմանավորված խնդիրները, ծրագրերը, որոնք վերաբերում են բանակի սպառազինությանը, դա մենք իրականացնելու ենք, նույնիսկ ժամկետների կրճատում է լինելու»,-ասաց վարչապետը։
Պատասխանելով դիտարկմանը, թե ԼՂՀ ղեկավարությունն է դիմել համայն հայությանն այդ հարցով, վարչապետն ասաց, որ ինքը խոսում է ՀՀ կառավարության անունից, իսկ եթե ԼՂՀ կառավարության ղեկավարն է նման հայտարարություն արել, ապա դա նրա լիազորությունն է, որոշումը:
Պատասխանելով հարցին, թե այսօր հասարակության մեջ հարց է հնչում՝ օլիգարխները, մեծահարուստները վաճառեն իրենց ունեցվածքը, քանի որ ձեռք են բերել պետական միջոցների հաշվին և այդ գումարով զենք գնել, պատրա՞ստք եք Ձեր միջոցներից տրամադրել, Հովիկ Աբրահամյանն ասաց. «Այն մարդիկ, ովքեր ապօրինի ճանապարհով են հարստացել, իշխանությունը, պատկան մարմինները կհետևեն այդ գործընթացներին, խնդրին կտան լուծում: Իսկ այն մարդկանց մասին խոսակցությունները, ովքեր օրինական ճանապարհով են ձեռք բերել իրենց հարստությունը, հարկեր վճարելով նաև շահ են ունեցել, համարում եմ երկրի դավաճանություն: Կրկնում եմ՝ պետք է քննադատությունը, մտահոգությունը վերաբերվի այն մարդկանց, ովքեր ապօրինի ճանապարհով են հարստացել:
Հորդորում եմ այն մարդկանց, ովքեր այդ ճանապարհով փորձում են պառակտում մտցնել մեր երկրի որոշ խավերի մեջ, սխալ բան է»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան