ՃՏՊ հետևանքով Հայաստանում ՌԴ քաղաքացի է մահացել
Տրակտոր տեղափոխող «Կամազ» մակնիշի բեռնատար ավտոմեքենան Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհի 46-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, գլորվել (մոտ 15 մ) և հայտնվել Ուշի գյուղի 7-րդ փողոցի տներից մեկին հարակից հողամասում:
ԱԻՆ պաշտոնական կայքի հաղորդմամբ, դեպքը տեղի է ունեցել երեկ: Վարորդ՝ 1957 թ. ծնված Կ. Կ.-ը (ՌԴ քաղաքացի) տեղում մահացել է, իսկ ուղևոր՝ 1979 թ. ծնված Է. Կ.-ը (ՌԴ քաղաքացի) ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Փրկարարները Է. Կ.-ին հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին հանձնել են շտապօգնության բրիգադին: Տուժածը հոսպիտալացվել է Աշտարակի ԲԿ: Բժիշկները վերջինիս առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները վարորդի դին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, հոսանքազրկել են ավտոմեքենան և իրականացրել հովացման աշխատանքներ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան