Նարիշկին. Ռուսաստանը շարունակելու է պայքարը Իսլամական պետության դեմ
ՌԴ պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը հայտարարել է, որ Ռուսաստանը շարունակելու է Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ: Ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ, այդ մասին նա հայտարարել է Աֆղանստանի խորհրդարանի ստորին պալատի խոսնակի հետ հանդիպման ժամանակ:
«Դուք տեղյակ եք, որ ռուսական օդահրթիռային առանձին ուժեր շարունակում են «Իսլամական պետության» դեմ օպերացիան: Այդ խմբավորման դեմ պայքարը սիրիական բանակի հետ համետղ կշարունակվի»,-ասել է նա:
Նարիշկինն ընդգծել է, որ Աֆղանստանը ահաբեկչությունից մեծապես տուժում է: Նա կարևորել է ահաբեկչության դեմ միջազգային հանրության համախմբած պայքարը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան