Վլադիմիր Հակոբյանը 2-րդն է «Դուբայ Օփենում»
«Դուբայ Օփեն-2016» մրցաշարի վերջին տուրում Վլադիմիր Հակոբյանը հաղթեց Լևան Պանցուլայային և վաստակեց 7,5 միավոր: Նույնքան միավոր վաստակեց նաև Ջոնս Գավեյնը: Լրացուցիչ քիչ ավելի բարձր ցուցանիշների շնորհիվ առաջին հորիզոնականը բաժին հասավ Գավեյնին, իսկ Հակոբյանը զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը: Վլադիմիր Հակոբյանը նաև շուրջ 20 կետով բարձրացրեց իր անհատական վարկանիշը: Այս մասին հայտնում է chessfed.am-ը:
Ավելացնենք, որ Գաբրիել Սարգսյանը վաստակել է 6,5, Զավեն Անդրիասյանը՝ 5,5 իսկ Լիլիթ Գալոյանը՝ 5 միավոր:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան