Քոչարյանի տան ուղղությամբ նռնակ նետած Հովհաննեսի հայրը հաստատել է որդու՝ հոգեկան խնդիրներ ունենալը. ՀԺ
Ռոբերտ Քոչարյանի տան ուղղությամբ նռնակ նետած Հովհաննես Մ-ի հայրը «Հայկական ժամանակ»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է, որ որդին բողոքում էր իշխանություններից. «Քոչարյանից բռնած՝ Սերժ Սարգսյանից, Լևոն Տեր-Պետրոսյանից մինչև Ալիև ու Օբամա բողոքում էր: Բողոքում էր, թե էս ժողովրդին ինչ օրն եք գցում, ասում էր՝ մեր ջահել երեխեքին տանում են՝ կոտորում են, մի խոսքով…»,- ասել է հայրը:
Ըստ թերթի՝ հայրը հայտարարել է, որ Ռոբերտ Քոչարյանի փոխարեն կարող էր լինել քաղաքական վերնախավի մեկ այլ ներկայացուցիչ:
Նա նշել է, որ որդին արդեն մի քանի տարի է, հոգեկան խնդիրներ ունի՝ տառապում է շիզոֆրենիա հիվանդությամբ և հաշվառված է Ավանի հոգեբուժարանում: Հովհաննես Մ-ի ձերբակալությունից հետո հայրը հայտնաբերել է, որ որդին նշանակված դեղերը չի ընդունել, պահել է դրանք և համոզված է, որ դրա հետևանքով նրա հիվանդությունը սրվել է:
Նշենք, որ նռնակը ուսումնական է եղել, այսինքն, առանց պայթուցիկ նյութերի: Ֆունկցիոնալ իմաստով դա մի երկաթի կտոր է, որը մեծագույն ցանկության դեպքում պայթել չէր կարող: Հովհաննես Մ-ն նռնակը նետել է իր մեքենայից,որը հիմնականում շահագործվում է որպես տաքսի:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան