Հայաստանի Մ-20 տ. բասկետբոլի հավաքականը նոր մարզիչ ունի
Հայաստանի մինչև 20 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ էր նշանակվել խորվաթ փորձառու մասնագետ Դրաժեն Բրայկովիչը: Վերջինս Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիային նամակ է ուղարկել՝ նշելով, որ «Կոշիցե» ակումբում առաջացած խնդիրների պատճառով չի կարողանա ամռանն աշխատել Հայաստանում:
Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան արագորեն սկսեց այլ մասնագետների հետ բանակցություններ վարել և պայմանավորվածություն ձեռք բերվեց բելգիացի մասնագետ Տիբո Պետիի հետ: 35-ամյա Պետին վերջին տարիներին հաջողությամբ աշխատել է բելգիական և շվեյցարական թիմերում: Ներկայումս գլխավորում է բելգիական «ՎՕՕ Վոլվես» թիմը: Պետին Հայաստանի երիտասարդական հավաքականում կաշխատի իր օգնական Քրիս Մայեսի հետ միասին:
Հիշեցնենք, որ Հայաստանի երիտասարդական հավաքականը կսկսի նախապատրաստվել հուլիսին կայանալիք Եվրոպայի B դիվիզիոնի առաջնությանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան