Տուգանքներից ստացած գումարներով պետք է զենք գնել. «Դուրս մեր գրպանից» նախաձեռնություն
«Դուրս մեր գրպանից» նախաձեռնությունը որոշում է կայացրել նախապես պլանավորած բողոքի ակցիաները չիրականացնել՝ ելնելով ղարաբաղա-ադրբեջանական սահմանում ստեղծված իրավիճակից, և իրենց խնդիրները տեղափոխում են իրավական դաշտ: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Դուրս մեր գրպանից» նախաձեռնության հիմնադիր խորհրդի անդամ Արսեն Պետրոսյանը:
Նա ընդգծեց, որ «Սեքյուրիթի դրիմ» և «Փարքինգ սիթի սերվիս» ընկերություններն արագաչափերից, տեսանկարահանող սարքերից, կարմիր գծերից ստացած տուգանքները պետք է փոխանցեն բանակին՝ զենք գնելու համար:
Ասուլիսին ներկա «Դուրս մեր գրպանից» նախաձեռնության անդամ Արմեն Եփրեմյանի խոսքով, այս երկու ընկերության մեկ տարվա եկամուտները միասին վերցրած կազմում է այնքան, որքան Հայաստանը «մուրում է Ռուսաստանից զենք գնելու համար»:
Միաժամանակ ասուլիսի մասնակիցները նշեցին, որ իրենց պահանջն է դադարեցնել տեսանկարահանող սարքերի, արագաչափերի միջոցով մարդկանց տուգանելը. «Ի՞նչ է նշանակում՝ սահմանում պատերազմ է, Երևան-Գորիս, Երևան-Ստեփանակերտ ճանապարհներին աշխատում են արագաչափ սարքերը»:
Նրանց պահանջն է նաև վերանայել Վարչական իրավախախոտւմների մասին օրենքում վերջին փոփոխությունները, նվազեցնել տուգանքի չափերը: Ա. Եփրեմյանի խոսքով, պետք է նոր փոփոխություններ արվեն այդ օրենքում, բայց ոչ թե մի քանի հոգով որոշեն, թե ինչպիսի, այլ ընդգրկեն նաև հասարակական, նախաձեռնող խմբեր, անմիջապես դադարեցնել այդ ընկերությունների հետ պայմանագրերը ու նոր պայմանագրեր կնքել, ըստ որոնց ստացած եկամուտները, իհարկե, ոչ ամբողջը, փոխանցվի ՀՀ պաշտպանության նախարարությանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան