Խոսնակ. Սերժ Սարգսյանի այցը ԼՂՀ խնդրի շուրջ բանակցությունների հետ ոչ մի կապ չունի. «Ժողովուրդ»
Ակնհայտ է, որ ԼՂՀ խնդրի կարգավորման շուրջ չերևացող, բայց բուռն զարգացումներ են ընթանում: Ամենևին էլ պատահական չէ, որ ռուսական ու ադրբեջանական մամուլը վերջին օրերին սկսել է գրել, թե իբր առաջիկա օրերին ԼՂՀ խնդրի կարգավորման շուրջ ակտիվ բանակցություններ են սկսվելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ. գրել է «Ժողովուրդ»-ը:
Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց Սերժ Սարգսյանի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանից պարզել, թե ինչ ակտիվ բանակցությունների մասին է խոսքը, և արդյոք Սերժ Սարգսյանը ԼՂՀ խնդրի շուրջ ստեղծված և ռուսական կողմի մատնանշած ակտիվ բանակցությունների առնչությամբ պատրաստվում է կոչով դիմել Հայաստանի բնակչությանը` բացատրելով ստեղծված իրավիճակը: «Ես արդեն մեկնաբանություն տվել եմ այդ առնչությամբ: Ես այդ թեմայով մեր ասելիքն ասել եմ»,- պատասխանել է Հակոբյանը: (Հիշեցնենք, որ Վ.Հակոբյանը «РИА Новости»-ին ասել էր, որ «հայկական կողմը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ չի քննարկել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով բարձրագույն մակարդակով հանդիպումների հարցը»-Panorama.am)
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանն էլ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հավաստիացրել է, որ Սերժ Սարգսյանի այցը ԼՂՀ խնդրի շուրջ բանակցությունների հետ ոչ մի կապ չունի:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան