Քոչարյանի տան վրա հարձակում գործած քաղաքացուն մեղադրանք է առաջադրվել
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առանձնատան վրա նռնակ նետելու կասկածանքով կալանավորված Հովհաննես Մուրդայանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել՝ խուլիգանության հատկանիշներով: Այդ մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց նրա փաստաբան Մարինե Ֆարմանյանը:
Մեղադրանք առաջադրելուց հետո կորոշվի Մուրադյանին կալանավորել-չկալանավորելու հարցը:
Ավելի վաղ Քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ նա ապրիլի 15-ին՝ ժամը 18:25-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձն ավտոմեքենայով մոտեցել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի առանձնատան բակի գլխավոր մուտքին և ուսումնական նռնակ նետել պահակակետի ուղղությամբ։
Քրեական գործով Ազգային անվտանգության ծառայության և ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների համատեղ իրականացրած միջոցառումների արդյունքում ապրիլի 18-ին նա բերման էր ենթարկվել, ապա` ձերբակալվել : Հարցաքննվել էր և ցուցմունք տվել դեպքի շուրջ:
Մուրադյանի հայրը լրատվամիջոցներին հարցազրույց էր տվել և ասել, որ իր որդին շիզոֆրենիայով է տառապում և հաշվառված է Ավանի հոգեբուժարանում:
Մուրդայանի փաստաբանը այդ մասին որևէ տեղեկություն չհայտնեց՝ ասելով, որ նշանակված է դատաբժշկական փորձաքննություն և ամեն ինչ հայտնի կլինի եզրակացությունն ստանալուց հետո:
Հարակից հրապարակումներ`
- Ռոբերտ Քոչարյանի տան վրա նռնակ նետողը ձերբակալվել է. ՔԿ
- Ռոբերտ Քոչարյանի տան ուղղությամբ նռնակ նետողը բերման է ենթարկվել. Ահարոնյան
- Ռոբերտ Քոչարյանի տան վրա հարձակման գործով բազմաթիվ վկաներ են հարցաքննվել. ՔԿ
- Հարձակում Ռոբերտ Քոչարյանի առանձնատան վրա
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան