Ամերիկյան վերլուծաբաններ. Պուտինը առնվազն հինգ տարի կմնա իշխանության ղեկին
Միջազգային հարաբերությունների ոլորտում ամերիկյան եւ համաշխարհային առաջատար Foreign Affairs ամսագիրը հարցում է անցկացրել շուրջ երկու տասնյակ հայտնի վերլուծաբանների, նախկին բարձրաստիճան պաշտոնյաների շրջանում, պարզելու համար նրանց գնահատականները Ռուսաստանի ապագայի եւ այդ երկրի ղեկավար Վլադիմիր Պուտինի՝ իշխանության ղեկին մնալու վերաբերյալ:
Փորձագիտական հարցման մասնակիցներին խնդրել են մեկնաբանել Պուտինի՝ հաջորդ հինգ տարիներին Կրեմլի ղեկավարի պաշտոնում մնալու հավանականությունը և գնահատել իրենց վստահության մակարդակը:
Հարցմանը մասնակցած փորձագետների թվում են եղել Եվրասիա խմբի ղեկավար Յան Բրեմմերը, 2009-2013թթ ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Իվո Դաալդերը և այլք:
Ընդհանուր առմամբ հարցված 25 փորձագետներից 20-ը՝ այս կամ այն կերպ կանխատեսել են, որ Նախագահ Պուտինը կշարունակի պաշտոնավարել առնվազն ևս հինգ տարի:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան