ՀՀ և ԼՂՀ նախագահները զորամասերում խորհրդակցություն են անցկացրել հրամանատարական կազմի հետ
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը և ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը ապրիլի 19-ին և 20-ին այցելել են ԼՂՀ հյուսիսարևելյան և հարավային հատվածներում տեղակայված մի շարք զորամասեր, խորհրդակցություն անցկացրել հրամանատարական կազմի հետ: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
Քննարկվել են Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով հանրապետությունում ստեղծված իրավիճակին և զինվորների ծառայության ընթացքին վերաբերող մի շարք հարցեր: Նախագահներին ուղեկցել են հայկական երկու հանրապետությունների պաշտպանության նախարարները, բարձրագույն հրամկազմի ներկայացուցիչներ:
Հարակից հրապարակումներ`
- Նախագահ Սերժ Սարգսյանը ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի հետ Ստեփանակերտում անցկացրել է խորհրդակցություն
- Մեզ համար թանկ է յուրաքանչյուր զինվորի, յուրաքանչյուր սպայի կյանքը. Սերժ Սարգսյան
- ՀՀ Նախագահը Արցախում պետական բարձր պարգևներով պարգևատրել է Հայրենիքի զինվորներին
- Նախագահ Սերժ Սարգսյանը մեկնել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան