Financial Times. Վլադիմիր Պուտինն արագ ցատկեց գործողությունների մեջ
Այս ամսվա սկզբին Լեռնային Ղարաբաղի համար Ադրբեջանի և Հայաստանի միջև մարտական գործողությունների արդյունքում մահացան ավելի քան 100 մարդ և 2 տասնամյակ շարունակված խաղաղ կարգավորման բազմազգ բանկացությունները հայտնվեցին ճգնաժամի մեջ։ Լեռնային Ղարաբաղում տասնամյակների ընթացքում տարածաշրջանում ամենածանր պայքարից հետո, որը Եվրոպայի ամենաանկառավարելի հակամարտություն է և օրորվում է պատերազմի շեմին, Ռուսաստանը սկսել է դիվանագիտական ակտիվ աշխատանքներ,- գրում է Financial Times-ը։
«Ի պատասխան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն արագ ցատկեց գործողությունների մեջ՝ միջնորդելով Մոսկվայում հրադադարի ռեժիմի հաստատմանը։ Վերլուծաբաններն ու դիվանագետներն ասում են, որ Մոսկվայի քայլը՝ հանդես գալ որպես միջնորդ, կարող է նրան թույլ տալ մեծացնել իր արդեն իսկ էական ազդեցությունը նավթով հարուստ տարածաշրջանում, որը ԵՄ-ի առանցքային ուշադրության կենտրոնում է՝ Ռուսաստանից մատակարարվող գազի մատակարարման դիվերսիֆիկացման համար։
«Ռազմավարական առումով, երբ ԱՄՆ-ը այսքան լուռ էր, Պուտինը լցրեց այդ վակուումը, որը տպավորություն էր ստեղծել Բաքվում ու Երևանում, որ իրենք միայնակ են, ու նա դարձավ միակ խաղացողը»,-ասել է Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Մեթյու Բրայզան։
Մոսկվայի էներգետիկ դիվանագիտությունը ստվերեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքը, որը հանդիպում չունեցավ մինչև ապրիլի 5-ը, երբ Մոսկվայի միջոցով արդեն համաձայնեցվել էր հրադադարը։
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը, ի պատասխան Financial Times-ի, ասել է․«Մենք շնորհակալ ենք մինչ այժմ Ռուսաստանի ջանքերի համար և հույս ունենք, որ դրանք կշարունակվեն՝ մինչև վերջնական լուծումը»։
Մասնավոր զրույցներում ԱՄՆ դիվանագետները խոստովանում են, որ չեն ցանկանում Օբամայի վարչակազմի վերջին օրերին դիվանագիտական ճնշումներ ձեռնարկել Լեռնային Ղարաբաղի հարցով։
Վերլուծաբանների կարծիքով, Լեռնային Ղարաբաղը, որը գտնվում է Եվրոպայի, Ռուսաստանի, Իրանի և Թորքիայի խաչման կետում, կարող է ապակայունացնել իրավիճակը կովկասյան ողջ տարածաշրջանում»։
Ղարաբաղում Էսկալացիան թվում է, որ նախաձեռնվել էր Ադրբեջանի կողմից, որն առաջ էր անցել շփման գծից՝ «ռազմավարական բարձունքներ» գրավելու համար։
Ռուսաստանն ամրապնդում է քաղաքական և տնտեսական կապերը 2 երկրների հետ։ Նախորդ շաբաթ Երևանում Գազպրոմը համաձայնեց երկարաձգել պայմանագիրը և իջեցնել առանց այդ էլ ցածր գազի գինը։ Բաքվում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը քննարկել է Ռուսաստանից դեպի Իրան՝ Ադրբեջանի տարածքով երկաթուղային գծի վերաբերյալ հարցերը։
Մոսկվան նույնիսկ մի պահ մի կողմ էր դրել Թուրքիայի հետ վեճը՝ իրավիճակի դե-էսկալացիայի համար։ Այդուհանդերձ, Ռուսաստանն ամբողջությամբ կայունացնող ազդեցություն չունի։ Նա կշարունակի զենք վաճառել 2 երկրներին, ով Հայաստանի և Ադրբեջանի զենքի ամենամեծ մատակարարն է։ Եվ մարդիկ, ովքեր աշխատել են կարգավորման գործընթացի համար, ասում են, որ կողմերից ոչ մեկ հավատ չունի Մոսկվայի միջնորդությամբ ձեռք բերված երկարատև խաղաղության հարցում։
Ինչպես ասել է Մեթյու Բրազյան, ով նաև 3 տարի շարունակ եղել է Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ, հակամարտության բանալին այն է, որ 2 նախագահները վստահություն ունենան միմյանց նկատմամբ, իսկ Ռուսաստանը սա չի կարող անել»,-մասնավորապես գրել է Financial Times-ը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան