Մարդու իրավունքների պաշտպանը Լևոն Հայրապետյանի հարցով դիմել է ՌԴ մարդու իրավունքների հանձնակատարի աշխատակազմ
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը պաշտոնապես դիմել է Ռուսաստանի Դաշնության մարդու իրավունքների հանձնակատարի աշխատակազմ՝ Լևոն Հայրապետյանի առողջությունը վտանգող պայմանների վերացման և անհրաժեշտ բժշկական օգնության տրամադրման հարցով: Այս մասին հայտնում են պաշտպանի աշխատակազմի մամուլի ծառայությունից:
Պաշտպանն իր մտահոգությունն է հայտնել Լևոն Հայրապետյանին գերբնակեցված խուց տեղափոխելու կապակցությամբ՝ նշելով, որ վերջինս ամենօրյա բժշկական օգնության և հսկողության կարիք ունի, և դա կարող է լուրջ սպառնալիք լինել Լ. Հայրապետյանի առողջության և կյանքի համար:
Արման Թաթոյանը խնդրել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ Լևոն Հայրապետյանին բժշկական օգնություն ցուցաբերելու և վերջինիս առողջությանը վտանգող պայմանների վերացման ուղղությամբ:
Հարակից հրապարակումներ`
- Բաց նամակ Սերժ Սարգսյանին՝ Լավրովի հետ Լևոն Հայրապետյանի հարցը քննարկելու վերաբերյալ
- «Ազատություն Լևոն Հայրապետյանին» երթի մասնակիցները նամակ հանձնեցին ՌԴ դեսպանատուն
- Երթի մասնակիցները պահանջում են՝ «Ազատություն Լևոն Հայրապետյանին»
- Լևոն Հայրապետյանի կյանքին ռուսական բանտում վտանգ է սպառնում. հայտարարություն
- Գործարար Լևոն Հայրապետյանը դատապարտվել է 4 տարվա ազատազրկման
Լրահոս
Տեսանյութեր
Էրդողանի հռետորաբանության մեջ կարող ենք տեսնել պանթյnւրքիզմի ամենացայտում երկու դրսևորում.Մելքոնյան