Չենք կարող վստահ լինել, որ թուրքական սնունդով մեր հանդեպ բակտերիական զենք չի կիրառվում. Ծովինար Կոստանյան
Վաղը՝ ժամը 12-ին կառավարության շենքի մոտ նախատեսվում է բողոքի ակցիա՝ ընդդեմ թուրքական ապրանքների ներմուծման և սպառման: Լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց «Բողոքի ակցիա՝ ընդդեմ թուրքական ապրանքի» նախաձեռնության կազմակերպիչ, «Հանուն օրենքի» նախաձեռնության անդամ Ծովինար Կոստանյանը:
«Ակցիայի ժամանակ կընթերցենք և բաց նամակ կհանձներնք կառավարությանը, որում առաջին պահանջը վերաբերում է Թուրքիայից սնունդ ներմուծելու հարցին: Մենք չենք կարող վստահ լինել, որ այդ սնունդով, մեր հանդեպ բակտերիական զենք չի կիրառվում, սա շատ կարևոր հարց է, որին պետք է պետականորեն անդրադառնալ»,-նշեց նախաձեռնող անդամը:
Ծովինար Կոստանյանը նշեց, որ կառավարությանն ուղղված իրենց պահանջների մեջ է մտնում նաև ճկուն մաքսային քաղաքականություն և ուղիների մշակումը՝ այլ երկրներից ապրանք ներմուծելու հետ կապված:
«Հանուն օրենքի» նախաձեռնության անդամ, բողոքի ակցիայի կազմակերպիչներից Արման Ղուկասյանն էլ հայտնեց, որ 2008-2014 թվականներին Թուրքիայից Հայաստան ներմուծվել է 1,5 մլրդ դոլարի ապրանք, իսկ անկախության տարիներին այդ ամբողջ թիվը կազմել է 2,2մլրդ դոլար:
Նրա խոսքով՝ սրանք պաշտոնական թվեր են միայն, ինչը իրականում ավելի շատ կարող է կազմել:
«Թուրքական ապրանքների ներմուծման դեմ պայքարը միշտ եղել է, բայց քառօրյա պատերազմից հետո այս խնդիրն օրակարգային դարձավ: Այս նախաձեռնությամբ փորձելու ենք ամեն ինչ անել, որ հաջողության հասնենք: Պետք է հաշվի առնենք, որ սրանով մենք խոսում ենք ազգային անվտանգության և արժանապատվության մասին»,-հավելեց Արման Ղուկասյանը:
Հարակից հրապարակումներ`
- Ողջունելի է ապրանքի վրայի «թուրքական չէ» մերժողական պիտակը. Թաթուլ Մանասերյան
- «Երևան սիթի»-ում թուրքական լոլիկ է վաճառվում. ՀԺ
- Անօրինական ճանապարհով զգալի քանակությամբ թուրքական լոլիկ է ներկրվել Հայաստան. ՀԺ
- ՍԱՊԾ. Վերջին անգամ Թուրքիայից կաղամբ է ներկրվել անցած տարվա ապրիլին
- Պիպոյանի մտահոգությունը. Փող աշխատելու գայթակղությանը որոշ արկածախնդիրներ չեն դիմանա
- Արգելվել է թռչնամիս ներկրել Թուրքիայից
- Մարտ ամսին Հայաստան պտուղ բանջարեղեն է ներկրվել հինգ երկրից
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան