12-ամյա հայ շախմատիստը երկրորդ տեղը գրավեց Ֆրանսիայի առաջնությունում
Ավարտվեցին Ֆրանսիայի պատանեկան առաջնությունները: Մինչև 12 տարեկանների մրցաշարում հանդես էր գալիս նաև Ֆրանսիան ներկայացնող մեր հայրենակից Սաֆար Հարությունյանը, ով մրցաշարում հասավ հիանալի հաջողության: Մեր հայրենակիցը 9 հնարավորից վաստակեց 7 միավոր և, միայն կես միավորով հետ մնալով մրցաշարի հաղթող Թոմ Դեկյուներից, գրավեց երկրորդ հորիզոնականը: Այս մասին տեղեկացնում է chessfed.am-ը:
Այս արդյունքի շնորհիվ Հարությունյանն իրավունք ստացավ՝ մասնակցելու աշխարհի ու Եվրոպայի պատանեկան առաջնություններին:
Ավելացնենք, որ Սաֆար Հարությունյանի մարզիչն Է Վրեժ Օրդյանը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են