Բրիտանական ամսագիրը Էրդողանին վիրավորելու մրցույթ է հայտարարել
Մեծ Բրիտանիայում հիմնված «Spectator» ամսագիրը մրցանակ է առաջարկում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մասին լավագույն վիրավորական բանաստեղծության հեղինակին։
«Spectator»-ը մրցույթի հաղթողին կպարգևատրի 1000 ֆունտով,- գրում է BBC-ն։
Այս մրցույթի միտքն առաջացել է այն բանից հետո, երբ Գերմանիայի կանցլեր Անգլեա Մերկելը Էրդողանի «պահանջով» հնարավորություն տվեց դատական գործընթաց սկսել գերմանացի երգիծաբան Յան Բոհմերմանի նկատմամբ, ով ZDF հեռուստաընկերության եթերում երգիծական բանաստեղծություն էր կարդացել Էրդողանի մասին։
Երգիծաբան Յան Բոհմերմանը իր բանաստեղծության մեջ ակնարկում է այծերի հետ սեռական հարաբերությունների և փոքրամասնություններին ճնշելու մասին: Նա Էրդողանին անվանել է «սյան պես խուլ, վախկոտ, կատաղած» և «այլասերված, ոջլոտ.... մանկական պոռնոֆիլմեր դիտելիս քրդերին քացով խփող և քրիստոնյաներին հարվածող»:
Այժմ Բոհմերմանը գտնվում է ոստիկանության պաշտպանության տակ և նրա նկատմամբ գործ է հարուցվել օտարերկրյա պետության ղեկավարին վիրավորելու օրենքի կետով։
Էրդողանին նվիրված վիրավորական բանաստեղծության մրցույթն հայտարարելիս մեկնաբան Դուգլաս Մուրեյը գրել է, որ նման դատավարության փաստն արդեն ցույց է տալիս, որ Գերմանիան դառնում է Էրդողանի նահանգը։
«Ես ազատ ծնված բրիտանացի եմ։ Ի պատիվ այս հանգամանքի՝ ես ողջ հանգստյան օրերն անցկացրել են Էրդողանի մասին ծաղրական տողեր գրելով։ Եվ ես սույնով ցանկանում են հրավիրել ընթերցողներին միանալ ինձ և մասնակցել Էրդողանին նվիրված վիրավորական բանաստեղծությունների մրցույթի»,-գրել է Դուգլաս Մուրեյը։
Բոհմերմանի գործը Գերմանիայում ազատ խոսքի վերաբերյալ սուր բանավեճերի առիթ է դարձել։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան