Սեփական ժողովրդին պետք է սիրել առանց չափազանցված փառաբանումների ու անմոռաց ինքնախարազանման. «Առավոտ»
«Առավոտ»-ի խմբագիր Արամ Աբրահամյանը գրել է. «Մարդկանց պետք է սիրել այնպես, ինչպես որ նրանք կան: Ոչ թե այն դեպքում, երբ նրանք բավարարում են մեր սպասելիքները: Երկրորդ դեպքում դա դառնում է առևտուր՝ ես քեզ կսիրեմ, եթե…
Օրինակ՝ «Ով հայ ժողովուրդ, ես քեզ կսիրեմ, եթե դու ինձ ընտրությունների կամ հեղափոխության միջոցով դարձնես նախագահ, նախարար, պատգամավոր կամ որևէ այլ մեծ «նաչալնիկ», որովհետև դա կխոսի քո, իմ ժողովուրդ, խելքի ու հեռատեսության մասին: Այսինքն՝ դա կնշանակի, որ դու, ժողովուրդ ջան, հասկանում ես, թե ինչ հրաշալի տղա եմ ես: Ախ դու չե՞ս գնահատում իմ արտառոց արժանիքները, ընտրակաշառք ես տալիս և վերցնում, անտարբե՞ր ես քաղաքական պայքարի նկատմամբ, ուրեմն ես քեզնից նեղացել եմ, քեզ չեմ սիրում, դու արժանի ես այս սրիկա իշխանություններին»:
Սեփական ժողովրդին (այսինքն՝ ի վերջո, ինքներս մեզ) նույնպես պետք է սիրել՝ ինչպես որ նա կա՝ առանց չափազանցված փառաբանումների և առանց անմոռաց ինքնախարազանման»:
Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան