«Հանրապետություն»-ը կմասնակցի առաջիկա ընտրություններին. ձևաչափը դեռ քննարկվում է ՀԺ
«Հայկական ժամանակ»-ը զրուցել է «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանի հետ:
-Պարոն Սարգսյան, ինչ է անելու «Հանրապետություն» կուսակցությունը 2017-ի խորհրդարանական ընտրություններում, արդեն որոշե՞լ եք, միայնա՞կ, թե դաշինքով եք մասնակցելու:
-Քննարկումներ տեղի են ունեցել թե՛ կուսակցության ներսում, թե՛ կուսակցությունից դուրս ընդդիմադիր գրեթե բոլոր քաղաքական ուժերի հետ: Նրանց հետ, ում մենք իսկապես ընդդիմադիր ենք համարում: Մենք միշտ հակված ենք եղել համապետական ընտրություններին ուժերը համախմբել և համախմբված հանդես գալ: Նաև հասարակությունն է նման պահանջ ներկայացրել, և դժվար է այդ պահանջին հակադրվել: Բայց նաև փորձը ցույց է տվել, որ ժամանակի մեջ այդ դաշինքները քայքայվել են՝ հիմնականում այն խնդրի պատճառով, որ տարբեր մոտեցումներ են ունեցել գաղափարական առումով և դա վերջիվերջո բերել է բաժանման, հիասթափությունների: Այս առումով հակված ենք առաջիկա ընտրություններում հնարավորինս գաղափարական հենքի վրա և մեր կարծիքով՝ իրական ընդդիմություն հանդիսացող ուժերի համագործակցության միջոցով, դաշինքային հարաբերություններով գնալ ընտրությունների: Եվ մինչև ապրիլյան պատերազմը բավականին դրական միտումներ կային զուտ գաղափարական հենքի վրա գործընթացներ տալու առումով, բայց ապրիլյան փուլից հետո, նաև՝ Սասուն Միքայելյանի ընտրությունները բերեցին նրան, որ այսօր հենց քաղխորհրդի նիստում նաև այլ տեսակետներ էին ասվում: Այնպես որ, կարող ենք համարել, որ այժմ քննարկումները սկսելու փուլում ենք:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին