ԼՂՀ սահմանադրական բարեփոխումների գործընթացը, հնարավոր է, չեղյալ հայտարարվի. «Հրապարակ»
Հնարավոր է սահմանային լարվածության պատճառով ԼՂՀ սահմանադրական բարեփոխումների գործընթացը չեղյալ հայտարարվի։ Այս հարցը վերջին օրերին ակտիվ քննարկվում է։ ԼՂ նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանն այս մասին «Հրապարակ»-ին ասել է. «Այս պահի դրությամբ շատ ավելի լուրջ խնդիրներ կան, թողեք մի հատ տեսնենք ինչ է, ոնց է, նոր կխոսենք այդ մասին»։
Նա նաև հավելել է, որ որևէ մեկը պաշտոնապես չի հայտարարել, որ գործընթացը դադարեցվում է. «Մյուս կողմից էլ դուք գիտեք, որ իրավիճակն այնպիսին է, որ այս պահի դրությամբ առավել կարևոր է պետության անվտանգության պահպանումը, այնուհետև կտեսնենք»։
Հիշեցնենք, որ մարտի 21-ին Բակո Սահակյանի հրամանագրով ձևավորվել է սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով, որը մինչև 2016 թ․ մայիսի 1-ը պետք է ներկայացնի բարեփոխումների հայեցակարգը, ապա մինչև 2016 թ․ սեպտեմբերի 10-ը մշակի և նախագահին ներկայացնի Սահմանադրության նախագիծը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան