Բիշար Աբդիրահման Հուսեյնը բարձր է գնահատել Հայաստանի փոստային ծառայությունների մատուցման որակը
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը հանդիպել է Համաշխարհային փոստային միության գլխավոր տնօրեն Բիշար Աբդիրահման Հուսեյնին, ով Երևանում է Եվրոպայի հանրային փոստային օպերատորների ասոցիացիայի 31-րդ լիագումար համաժողովին մասնակցելու համար:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից, հանդիպման սկզբում՝ Գագիկ Բեգլարյանը ողջունելով Բիշար Աբդիրահման Հուսեյնին, կարևորել է Հայաստանի անդամակցությունը Համաշխարհային փոստային միությանը և ընդգծել, որ այն նպաստում է մեր երկրում փոստային ծառայության զարգացմանը:
Բիշար Աբդիրահման Հուսեյնին շնորհակալություն հայտնելով հյուրընկալության համար նշել է, որ Հայաստանում գտնվելու օրերին այցելել է մի շարք փոստային գրասենյակներ, «Հայփոստի» ուսումնական կենտրոն և հնարավորություն է ունեցել ավելի մոտիկից ծանոթանալու Հայաստանի փոստային կապի ոլորտի առանձնահատկություններին։ Նա բարձր է գնահատել Հայաստանի փոստային ծառայությունների մատուցման որակը և նկատել, որ կան բոլոր հնարավորություններն այն առավել զարգացնելու համար:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև Համաշխարհային փոստային միության կողմից փոստային ոլորտում բարեփոխումներ իրականացնելու նախաձեռնությանը: Բիշար Աբդիրահման Հուսեյնին նշել է, որ դրանք միտված են բոլոր 192 անդամ երկրների համար հավասար դաշտ ստեղծելու հնարավորությանը:
Հանդիպման վերջում Գագիկ Բեգլարյանը վստահություն է հայտնել, որ «Ընդունելով
մարտահրավերները» խորագրով համաժողովը փոստային ծառայությունների զարգացման
և առաջընթացի կարևոր պայման կլինի:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան