Մարդասիրական օգնության 2-րդ շարասյունը ԱԻ նախարարությունից ուղևորվեց Արցախ
Ապրիլի 20-ին մարդասիրական պաշարով բեռնված 2-րդ ավտոշարասյունը` կազմված 4 բեռնատար մեքենաներից, ՀՀ ԱԻ նախարարությունից ուղևորվել է Արցախ:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը շարունակում է համագործակցությունը Արցախին մարդասիրական աջակցություն ցուցաբերելու պատրաստ անհատ քաղաքացիների ու տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:
ԱԻՆ հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ Էջմիածնի հայորդաց տունն Արցախին նվիրաբերել է 36 արկղ սննդամթերք: ՌԴ ՊՆ N21 Քանաքեռի ռուսական դպրոցի աշակերտների կողմից հավաքագրվել է 2 արկղ հիգիենայի պարագաներ և հագուստ, Հայ-հունական պետական քոլեջի սաների կողմից` սննդամթերք: Արցախին մարդասիրական օգնության շրջանակներում 7000 միավոր բախիլ և բժշկական դիմակ է հատկացրել «Եվրոֆարմ» ընկերությունը: «Բոլտն» ընկերությունն արցախահայերի համար հավաքագրել է 6 արկղ հիգիենայի պարագաներ:
ԼՂՀ-ին մարդասիրական մեծ աջակցություն է ցուցաբերել «Ռուսաստանի հայերի միություն» համառուսական հասարակական կազմակերպության Կրասնոդարի երկրամասի տարածքային միավորումը` նվիրաբերելով
• սառնարաններ (Арь морозильный F400S- 300кг, Ларь морозильный F500S-200кг)` 5 միավոր
• ներքնաշոր` 6 տոպրակ
• սննդամթերք` 1 արկղ
• մակարոն` 78 պարկ
• ընտանեկան օգնություն` 11 արկղ
• շաքարավազ` 22 պարկ (50 կգ-անոց)
• ձավար` 1 պարկ
• ալյուր` 212 պարկ
• հագուստ` 38 տոպրակ:
Ապրիլի 9-19-ն Արցախին մարդասիրական օգնություն ցուցաբերած այլ կազմակերպությունների, անհատների և առաքվող ապրանքի ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ ՀՀ ԱԻՆ պաշտոնական այստեղ :
ԱԻՆ-ից հիշեցնում են, որ ՀՀ կառավարության որոշմամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը տրամադրվող մարդասիրական օգնությունը համակարգելու, հաշվառելու, տուժածներին օգնություն ցուցաբերելու նպատակով պարենային, բժշկական և նյութական այլ պաշարների կուտակման գործընթացը և նպատակային օգտագործման կազմակերպումը վերապահվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան