ԿԽՄԿ. Հնարավոր դարձավ պարզել անհայտ կորած հայտարարված բոլոր անձանց ճակատագրերը
Մենք գնահատում ենք կողմերի ջանքերը, որոնց շնորհիվ հնարավոր դարձավ պարզել վերջին լարվածության հետևանքով անհայտ կորած հայտարարված բոլոր անձանց ճակատագրերը։ Ասել է ԿԽՄԿ Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում գործառնությունների տարածաշրջանային տնօրեն Պատրիկ Վիալը։
ԿԽՄԿ, տարածած հաղորդագրության մեջ հիշեցնում են, որ այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) հովանու ներքո վերադարձվել է զոհված հայ զինվորականի մարմինը։ Գործողությունը տեղի է ունեցել շփման գծի մոտ՝ Ադրբեջանի Աղդամ շրջանի Բաշ Գարվանդ գյուղի շրջակայքում։
Մինչ այդ, ԿԽՄԿ-ն աջակցել է կողմերին՝ շփման գծի երկայնքով գտնվող ռազմադաշտում զոհվածների մարմինները որոնելու, տարածքից դուրս բերելու, ինչպես նաև փոխանցելու մի քանի գործողություններին։
«Միևնույն ժամանակ, ավելի քան 4000 մարդ անհայտ է կորել 1992-ից 1994 թվականների հակամարտության ակտիվ փուլի ընթացքում, և նրանց ընտանիքներին դեռևս հայտնի չէ նրանց հետ կատարվածը։ Մեզ համար առաջնային խնդիրներից է պատասխաններ տրամադրել բոլոր այս ընտանիքներին», - ասել է ԿԽՄԿ Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում գործառնությունների տարածաշրջանային տնօրեն Պատրիկ Վիալը։
ԿԽՄԿ-ն այս տարածաշրջանում գործում է 1992 թվականից ի վեր՝ կապված ղարաբաղյան հակամարտության հետ: 2016 թ․ ապրիլի 2-ին իրավիճակի վատթարացման կապակցությամբ ԿԽՄԿ-ն առաջարկել է կողմերին իր ծառայությունները՝ հումանիտար կարիքները հասցեագրելու և որպես չեզոք միջնորդ հանդես գալու շրջանակներում։
Հարակից հրապարակումներ`
- Բաշ Քարվենդ բնակավայրի մոտակայքում ադրբեջանական կողմը ԼՂՀ-ին է հանձնել զոհված զինծառայողի մարմինը
- Քոչարյան. Հայ զինծառայողի մարմինը վերադարձնելու մասին նախնական պայմանավորվածություն կա
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան