ԱՄՆ արդարադատության նախարարությունը քննություն է սկսել «պանամյան փաստաթղթերի» վերաբերյալ
ԱՄՆ արդարադատության նախարարությունը քննություն է իրականացնում հարկերից խուսափելու մեխանիզմների վերաբերյալ, որոնց մասին հայտնի դարձավ «պանամյան փաստաղթերթի» հրապարակման արդյունքում: Այս մասին գրում է The Guardian-ը:
Նյու Յորքի հարավային շրջանի դատախազ Փրիթ Բհարարը տեղեկացրել է, որ էլեկտրոնային նամակ է ուղարկել Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումին (ICIJ)՝ խնդրելով տրամադրել լրացուցիչ տեղեկություններ, որոնք կարող են օգնել քննությանը:
Պարբերականը նշում է, որ այս դատախազը հայտնի է մի շարք ֆինանսական չարաշահումների գործերով իրականացրած բացահայտումներով:
Նշենք, որ «պանամյան փաստաթղերում» հիշատակվում է նաև ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայության արդեն նախկին պետ Միհրան Պողոսյանի անունը:
Ապրիլի 18-ին նա հայտարարեց հրաժարականի դիմում ներկայացնելու մասին: Նրա հիմնավորումն այսպես էր. «Ցավում եմ, որ անունս արծարծվում է միլիարդավոր դոլարներ իրականում սեփականացրած՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքի կողքին։ Անընդունելի եմ համարում, որ իմ անձը պատճառ դառնա իմ երկրի և բռնապետական Ադրբեջանի միջև քաղաքակրթական որևէ զուգահեռի»: Նա խոստացել է, որ օֆշորային հրապարակումներին հրապարակավ կանդրադառնաշարդեն որպես շարքային քաղաքացի՝ առանց պետական լծակներ տիրապետելու:
Հարակից հրապարակումներ`
- ԴԱՀԿ պետի հավանական թեկնածուներից է գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Հարությունյանը. «Հրապարակ»
- ԴԱՀԿ պետի հրաժարականը խուճապ է առաջացրել օլիգարխ-պաշտոնյաների շրջանում. «Հրապարակ»
- Ս. Ֆարմանյանը ԵԽԽՎ-ում. Ադրբեջանի ժողովրդին նույնիսկ չեն թույլատրել տեղեկանալ «Պանամյան փաստաթղթերի» մասին
- ԴԱՀԿԾ պետը հրաժարական ներկայացրեց
- ԵԽԽՎ օրակարգի նախագծից հանվեց ղարաբաղյան թեման ու ընդգրկվեց «Պանամա թղթերի» հարցը
- ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարը հորդորել է հետաքննել Պանամական «օֆշորում» հայ պաշտոնյաների ներգրավվածությունը. ՀԺ
- Օֆշորից Օֆշոր. The Guardian-ը մանրամասնում է Ալիևների ֆինանսական միջոցների միջազգային տեղաշարժը
- Պատերազմ սանձազերծելով Ալիևը փորձում է ադրբեջանցիների ուշադրությունը շեղել «Պանամագեյթ»-ից
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան