Վարչապետ. Գիտության ոլորտը պետք է դիտարկել նաև ազգային անվտանգության տեսանկյունից
«Ժամանակակից պետության հիմքում ընկած է կրթական, գիտական, բարձր տեխնոլոգիաների ոլորտների զարգացման ապահովումը, այդ իսկ պատճառով գիտության ոլորտը մշտապես գտնվում է կառավարության ուշադրության կենտրոն»,- ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի տարեկան ընդհանուր ժողովում ունեցած ելույթում ասաց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Նրա խոսքով, ունեն հստակ մշակված քաղաքականություն, այսուհետ ևս իրենց ջանքներն են ուղղելու գիտության ոլորտի զարգացման, առկա խնդիրների լուծմանը, տարեց տարի ֆինանսական հնարավորությունների մեծացմանը:
Վարչապետը նշեց, որ կառավարությունը հնարավորինս աջակցում է հայ գիտնականներին, որպեսզի սերտ համագործակցեն համաշխարհային հեղինակավոր գիտական կենտրոնների հետ:
«Եվրոպական գիտական համայնքի ինտեգրման խորացմանն է ուղղված մասնավորապես Եվրոպական միության գիտության և տեխնոլոգիաների «Հորիզոն- 2020» ծրագրին Հայաստանի ասոցացված մասնակցության համաձայնագիրը, որը կստորագրվի այս տարվա մայիսին»,- ասաց Հ. Աբրահամյանը:
Կառավարության ղեկավարի խոսքով, գիտական նոր գաղափարաները, մշակումները Հայաստանի կարևորագույն ռեսուրսներից են, պարտավոր են անել հնարավորն այն առավելագույնս իրացնելու համար:
«Գիտությունների Ազգային ակադեմիան, ողջ գիտական հանրությունն օր առաջ պետք է մտածեն ուժերը համախմբելու մասին, ակտիվորեն զբաղվեն գիտության համակարգի աշխատանքն առավել օպտիմալացնելու նպատակով կառուցվածքյաին բարեփոխումներ իրականացնել՝ սահմանելով ռազմավարական նշանակության խնդիրները, հաշվի առնելով դրանք լուծելու անհրաժեշտությունը: Պարտավոր ենք գիտության ոլորտը դիտարկել ոչ միայն երկրի հեռանկարային տնտեսական զարգացման ռազմավարության, այլև ազգային անվտանգության տեսանկյունից»,- ասաց վարչապետ Հ. Աբրահամյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին