Ավակով. Կշարունակենք ակտիվ համագործակցությունը ՀՀ իշխանությունների հետ
ԵԱՀԿ երևանյան գրասենյակը կշարունակի իր ակտիվ համագործակցությունը ՀՀ իշխանությունների հետ՝ Հայաստանում իրականացվող բարեփոխումներն արդյունավետ կյանքի կոչելու համար: Այս մասին վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպմանը հայտնել է Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) երևանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար, դեսպան Արգո Ավակովը:
Կառավարության հասարակայանության հետ կապերի վարչության հաղորդմամբ, Հովիկ Աբրահամյանն արդյունավետ է գնահատել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի գործունեությունը Հայաստանի տարբեր ոլորտներում բարեփոխումների իրականցման, այդ թվում՝ օրենսդրական դաշտի, գործարար միջավայրի բարելավման, մարդու իրավունքների պաշտպանության, էլեկտրոնային կառավարման զարգացման գործում:
ԵԱՀԿ երևանյան գրասենյակի նորանշանակ ղեկավարը վստահեցրել է, որ իր պաշտոնավարման ընթացքում կանի հնարավորը՝ արդեն ձևավորված բարձր մակարդակի համագործակցությունն առավել զարգացնելու և խորացնելու համար:
Ըստ աղբյուրի, վարչապետը և Արգո Ավակովն անդրադարձել են նաև Հայաստանում սահմանադրական բարեփոխումների շրջանակում իրականացվող օրենսդրական կարգավորումներին, Ընտրական օրենսգրքի ընդունման ուղղությամբ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի հետ համագործակցությանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին