Մեկնարկում են Ընտրական օրենսգրքի նախագծի առաջին պաշտոնական քննարկումները
Ընտրական օրենսգրքի նախագիծը, որ արդեն երկար ժամանակ է շրջանառության մեջ է, ընդգրկվել է ապրիլի 22-ին կայանալիք ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի օրակարգում: Այդ մասին Panorama.am-ը տեղեկանում է Ազգային ժողովից:
Սա, ըստ էության, լիագումնար նիստից առաջ առաջին պաշտոնական քննարկումն է Ազգային ժողովում: Մինչ այդ օրիանգիծը քննարկվել է 4+4+4 ձևաչափում, հասարակական կազմակերպությունների, քաղաքական ուժերի հետ խորհրդարանական լսումներում:
Նախագծի հիմնական զեկուցող է նշանակված կառավարության աշխատակազմի ղեկավար նախարար Դավիթ Հարությունյանը, իսկ հարակից զեկուցող՝ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը: Օրիանգիծը դրական եզրակացություն ստանալուց հետո կընդգրկվի ԱԺ լիագումար նիստի օրակարգ:
Ավելի վաղ Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում Հովհաննես Սահակյանը չէր բացառել, որ ԱԺ նիստի ժամանակ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում փոփոխություններ ու լրացումներ կատարվեն նախագծում:
Հարակից հրապարակումներ`
- Իշխանության ջանքերով չկայացավ կոնսենսուսը. Հայտարարություն
- 4+4+4-ը կատարեց իր միսիան. Հովհաննես Սահակյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան