Ավստրիայի նախագահը ԵԽԽՎ-ում կոչ արեց կարգավորել հարաբերությունները ՌԴ-ի հետ
Այսօր Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ելույթ ուեցավ Ավստրիայի նախագահ Հայնց Ֆիշերը։
Նախագահն իր ելույթում անդրադարձավ Եվրոպայի առաջ կանգնած խնդիրներին՝ ահաբեկչություններիին, միգրացիոն ճգնաժամին։ Նախագահի խոսքերով, ահաբեկչության նոր տարբերակը փորձում է սպանել հնարավորինս շատ մարդ, հնարավորինս դաժանորեն։ Եվրոպայում ստեղծված միգրացիոն ճգնաժամը, որը մեծապես ազդել է նաև Ավստրիայի վրա, նախագահի խոսքերով, չի կարող լուծվել առանձին երկրների կողմից, այլ անհրաժեշտ է համաեվրոպական մոտեցում։
Հայնց Ֆիշերն անդրադարձավ նաև Ռուսաստանի հետ հարաբերություններին, նշելով, որ 2 տարի առաջ, երբ կրկին հանդես էր գալիս ԵԽԽՎ-ում, այստեղ քննարկվում էր Ուկրաինայում, Ղրիմում ստեղծված իրավիճակի պատճառով ՌԴ պատվիրակությանը ձայնի իրավուքից զրկելու հարցը։
«Այսօր արդեն անցել է 2 տարի, սակայն խնդիրը, դժբախտաբար, շարունակվում է և չի լուծվել։ Կան որոշ դրական փոփոխություններ Մինսկի բանակցությունների հետ կապված, սակայն խնդիրը դեռևս արմատապես չի լուծվել»,-ասաց Հայնց Ֆիշերը։
Տեղեկացնելով, որ նախորդ շաբաթ հանդիպումներ է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ, Ֆիշերը նշեց, որ Ուկրաինայում իրավիճակի հարցը քննարկման առանցքում է եղել։
Նախագահը նշեց, որ ՌԴ-ն դժվար թե բավարաված է ստեղծված իրավիճակից, սակայն նաև դեռևս պատրաստ չէ ողջամիտ գին վճարել խնդրի լուծման համար, սակայն Ուկրաինան ևս պատրաստ չէ այդ գինը վճարել՝ այն է Մինսկի համաձայնագրի իրականացումը։
«Բոլոր կողմերը պետք է հասկական, որ առկա է կորելացիա՝ մի կողմից Մինսկի համաձայնագրի իրականացումը, մյուս կողմից պատժամիջոցների վերացումը»,-ասաց Ֆիշերը:
Նախագահը կոչ արեց կարգավորել հարաբերությունները Ռուսաստանի հետ, որի համար ՌԴ-ն պետք է հասկանա, թե ինչ են իրականացնում իր եվրոպացի գործընկերները, իսկ Եվրոպան էլ պետք է հասկանա, թե ինչ է ուզում Ռուսաստանը։
Ֆիշերը նաև՝ որպես իր անձնական կարծիք, նշեց, որ այն քաղաքականությունը, որ Ուկրաինային կանխատեսելի ապագայում կարող է տանել դեպի ՆԱՏՕ-ին անդամակցություն, Ուկրաինայի, Ռուսաստանի և Եվրոպայի համար կունենա ավելի շատ բացասական, քան դրական արդյունքներ։
Հարակից հրապարակումներ`
- ԵԽԽՎ նախագահը հանդիպումներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակությունների ղեկավարների հետ
- ԵԽԽՎ-ում ընդունվեց ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ գրավոր հայտարարություն
- Սամվել Ֆարմանյան․ Ադրբեջանի իշխանությունները պետք է պատասխանատվություն կրեն պատերազմական հանցագործությունների համար
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան